Ժողովուրդ. Պետեկամուտների Գագիկն այսուհետ քլնգելու է իրեն ոչ ցանկալի մարդկանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը (“Տամոժնի Գագոն”) պատրաստվում է սեփական լրատվական կայք բացել։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. “Մեր տեղեկություններով, կայքն արդեն գրանցվել է, ու մտադիր են առաջիկայում առավել ակտիվ գործունեություն ծավալել։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Գ. Խաչատրյանին հատկապես բարկացրել է այն, որ հայրենի իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներն անձնական կայքեր ունեն ու իրենց ցանկալի պահին կարողանում են “տոպկել”՝ ում կամենում են։
Եվ ահա “Տամոժնի Գագոն” էլ որոշեց հետ չմնալ. Այսուհետ նա էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ այլոց օրինակով “քլնգելու է” իրեն ոչ ցանկալի մարդկանց։  
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս