
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «պետք չէ փորձել նրբություններ փնտրել Ադրբեջանին զենքի մատակարարելու հարցում»:
«Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է վարում այլ երկրների հետ միջազգային իրավական հիմքի վրա: Եվ պետք չէ որևէ նրբություն, երկակի կամ եռակի իմաստ փնտրել»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Զախարովայի խոսքը:
«Մենք հիանալի հասկանում ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բարդությունը, և նաև հասկանում, թե ինչ միջոցներ կարող են կիրառվել իրականում, ոչ թե խոսքով, իրավիճակը մեղմացնելու համար: Նման միջոցներին է վերաբերում, առաջին հերթին, քաղաքական-դիվանագիտական կարգավորումը»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: