“Այս օրերին Երևանի Արշակունյաց պողոտայում մեծ թափով ընթանում է “Երևան մոլ” առևտրի և զվարճանքի կենտրոնի շինարարությունը”,-գրում է “ՀԺ”-ն:
“Բացումը նախատեսվում է հոկտեմբերին: Կառույցի սեփականատերերի անունները պաշտոնապես չեն ասվում, սակայն ոչ պաշտոնապես շրջանառվում են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և “Կերամիկա” ՍՊԸ տնօրեն Նորայր Խաչատրյանի անունները որպես “Երևան մոլի” սեփականատերեր:
“Հայկական ժամանակ” օրաթերթին երեկ ՊԵԿ-ի լրատվության բաժնից հերքել են այս տեղեկությունը, հայտնելով, որ ՊԵԿ նախագահը կամ նրա մերձավոր հարազատներից որևէ մեկը կապ չունեն “Երևան մոլի” հետ: Հայաստանում, սակայն, վաղուց արդեն նման հերքումները ոչինչ չեն նշանակում:
Սպասվում է, որ “Երևան մոլում” է գործելու ֆրանսիական “Կարֆուր” ընկերությունը, թեպետ “Կարֆուրի”՝ Հայաստանում բացվելու ժամկետի և վայրի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության ունեցած վերջին տվյալը 6 ամսվա վաղեմություն ունի:
Մարտ ամսին նախարար Տիգրան Դավթյանը հանրությանը ոչինչ չասող հանդիպում էր ունեցել ընկերության ներկայացուցչի հետ: Ու թեև պաշտոնական որևէ այլ նորություն մինչ օրս չկա “Կարֆուրի” գալստյան վերաբերյալ, այնուամենայնիվ, խոսակցությունները, որ աշխարհահռչակ այդ ընկերությունը մտնելու է Հայաստան և տեղ զբաղեցնելու “Երևան Մոլ”-ում, համառորեն պտտվում են գործարարների շրջանում: Մասնավոր խոսակցություններում “Կարֆուրի” ոդիսականը բացատրում են հետևյալ կերպ՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ամեն կերպ խոչընդոտեց և թույլ չտվեց, որպեսզի ,Կարֆուրըե տեղ զբաղեցնի հայտնի “Դալմա Մոլում”, և հիմա հասել է նրան, որ այս սուպերմարկետը գործի “Երևան մոլում”:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում