Մեկնարկեց խճուղու Հայաստանի առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խճուղու Հայաստանի առաջնությունը մեկնարկեց հեծանվորդների անհատական մրցավազքով:

Մրցումային առաջին օր անհատական մրցավազքում մեծերը և երիտասարդները մրցեցին 25 կմ, իսկ պատանիները՝ 15 կմ: Մեծահասակների պայքարում լավագույն եռյակում ընդգրկվեցին Մհեր Մկրտչյանը (1-ին տեղ), Դավիթ Մկրտչյանը (2-րդ տեղ) և Էդգար Սարգսյանը (3-րդ տեղ): Երիտասարդների մրցավազքում չեմպիոն դարձավ Ռոբերտ Խաչատրյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Պավել Ստեփանյանը և Նիկոլայ Գասպարյանը:

«Խճուղու այս առաջնությունից հետո կորոշվի տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերը, որից հետո պատանիները կմասնակցեն «Տուր Աջարիա»-ին, որն անցկացվում է Վրաստանում և ունի միջազգային ստատուս»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Մայիսի 13-ին կլինի խմբակային մրցավազքը 110 կմ, իսկ մայիսի 14 պատանիների խմբակային մրցավազքն է, իսկ մրցումների վերջին օրը՝ մայիսի 15-ին, կլինի կրիտերիում ձևը:




Լրահոս