Միասնական ուժերով պետք է ազատվենք սիբիրյան արջի թաթի ծանրությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“Զգացմունք, թե բանականություն?…
Բանականությունս միշտ ասում էր, որ մենք փոքր պետություն ենք, վատ աշխարհագրական դիրքով, ծվարած սարերի, լեռների վրա, առանց բնական լուրջ հարստությունների, շրջապատված թշնամիներով, կքած տարածքային լուրջ խնդիրների բեռի տակ, գոյատևման օրախնդիր պրոբլեմներով: Մենք նման ենք բռի մեջ բզզացող ճանճի, որին կարող են արհամարհանքով կամ զզվանքով յուրաքանչյուր պահի սատկացնել…
Գազ, էներգակիրներ, տնտեսական ինտեգրացիա, սպառազինություն, մեծաքանակ սփյուռք, կախվածություն այդ սփյուռքից` այս ամենը լավ գիտեն Ռուսատանում և դրա համար սեպտեմբերի 3-ը պատմության մեջ կմնա, որպես ցարական Ռուսաստանի կողմից Հայաստանում ճորտատիրության հաստատման օր…
Մենք փաստորեն Ռուսատանի համար ընդամենը մի Մոսկա ենք, սակայն որը փղի վրա հաչելու ընդունակություն էլ չունի…Համենյան դեպս Ռուսատանը եղել և մնում է, որպես չարիքի կայսրություն, իր բռռի արջային բնավորությամբ… 
Բայց զգացմունքներս խեղդում են, ահավոր մի զգացողություն, երբ զգում ես անկարողությունդ և անզորությունդ…Երբ զգում ես, որ այլ ելք չկար այս իրավիճակում: 
Իհարկե ոչ Արևմուտքն է մի բան, ոչ էլ դրանք, բայց այնուամենայնիվ այն լույս էր, առաջընթաց: Լավի, դրականի, զարգացման հույս էր, որը հիմա ընդամենը կառկայծի թունելի վերջում…
Դաժան է կյանքը և միշտ չէ, որ զգացմունքները, ցանկությունները համընկնում են բանականության և դաժան իրականության հետ…Մեզ հատկապես հիմա հուսահատվել պետք չէ, այլ ընդհակառակը, գուցե դանդաղ, բայց միասնական ուժերով պետք ազատվենք սիբիրյան արջի թաթի ծանրությունից…Սա պետք է լինի մեր առաջնահերթ խնդիրներից մեկը:
Ստիպված ենք կրկին իջնել Միջին Ասիական խանությունների մակարդակի…Հուսամ ժամանակավոր…ե




Լրահոս