Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Kobra ռազմական ուղղաթիռ է կործանվել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում: Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել են թուրքական գլխավոր շտաբում:

Գերատեսչությունում հայտնել են, որ ռազմական ուղղաթիռը մասնակցում էր հակաահաբեկչական օպերացիային: Նախնական վարկածով՝ ուղղաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով:

Ուղղաթիռի երկու օդաչուները զոհվել են: Վթարի հետաքննությունը շարունակվում է:

2015թ. հուլիսին Թուրքիայում վերսկսվել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների և թուրքական բանակի միջև բախումները: Այդ ընթացքում մոտ 450 զինծառայող և ոստիկան է զոհվել:




Լրահոս