«Եվրատեսիլ2016» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են մայիսի 14ին կայանալիք եզրափակիչ փուլի մասնակիցների ելույթների հաջորդականության ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` eurovision.tv կայքը տեղեկացնում է, որ «Եվրատեսիլ2016»-ի եզրափակիչում Իվետա Մուկուչյանը հանդես կգա 26 համարի ներքո: Երկրները հանդես կգան հետևյալ հաջորդականությամբ` Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան:
Միջազգային հանրությանը Իվետան Մուկուչյանը ներկայացավ գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: LoveWave երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով:
Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Waveը: