
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող զինյալները կրակ են բացել Իրաքի հյուսիսում սրճարանի այցելուների ուղղությամբ, փոխանցում է Al Sumaria հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով, Բալադ քաղաքում տեղի ունեցած դեպքի արդյունքում 8 մարդ է զոհվել, մոտ 20 մարդ վիրավոր է: Հետաքննություն է ընթանում:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր 12 զոհի և 25 վիրավորի մասին:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Իրաքում անդադար բռնության արդյունքում 741 մարդ է զոհվել, ևս 1374-ը վիրավոր է: Իրավիճակն առավել բարդ է երկրի մայրաքաղաք Բաղդադում: