ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԳԱՑ ՌԴ-ԻՑ ԵԿՈՂ ՎՏԱՆԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը եւ ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում: Այնինչ, ընդամենը 2012թ. ապրիլի 4-ին ռուսական “Կոմերսանտ” թերթին տված հարցազրույցում նույն Ս. Սարգսյանն ասել էր. “Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, որ երկիրը, չունենալով սահմաններ, դառնա Մաքսային միության անդամ։ Դա անիմաստ կլիներ…”: ՀՀ ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանն էլ հայտարարում էր. “Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես”: Ավելին՝ Ս. Սարգսյանը բարձրաձայնում էր ՀՀ-ի եվրոինտեգրացիայի մասին, եւ նույնիսկ տարիներ շարունակ ընթանում էին բանակցություններ, մշակվում էր ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը պետք է նախաստորագրվի նոյեմբերին: 
Սակայն Սերժ Սարգսյանը Մոսկվայում միանձնյա մի որոշում կայացրեց, որն անակնկալ է եղել նույնիսկ իր շրջապատի համար: Այնինչ, “ԵՄ, թե՞ Եվրասիական միություն” թեման այն հարցն է, որ պետք է լուծվի ոչ թե Ս. Սարգսյանի ցանկությամբ կամ ԱԺ քվեարկությամբ, այլ հանրաքվեով, որովհետեւ, ըստ էության, որոշվում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը: Մի բան, որ մի քանի տարի է՝ պարզապես չունենք: Իհարկե, այս պահին դժվար է ասել,  թե այս ուղղություններից որն է ճիշտը, որովհետեւ հայտնի չէ ոչ ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը, ոչ Մաքսային միասնական միության պայմանները: Սակայն փաստ է, որ այս ամենը հետեւանք է Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության լեգիտիմության բացակայության: 
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս