Ռոգոզինը մեկնում է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մայիսի 17-ին կայցելի Ադրբեջան, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի աղբյուրը:

«Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվում բանակցություններ կվարի ադրբեջանական ղեկավարության հետ: Այցի շրջանակներում, մասնավորապես, կքննարկվի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան այցի հետ կապված հարցերը»,-հայտնել է աղբյուրը:

Կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:




Լրահոս