
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըըլմազի հետ քննարկել է ռազմատեխնիկական, առևտրային, պաշտպանական և էներգետիկ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Ուկրաինայի նախարարների Կաբինետի կայքում:
Գրոյսմանի խոսքով՝ երկու կողմերը մեծ պոտենցիալ ունեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Նա նաև նշել է, որ հեռանկարային է համարում պաշտպանական ոլորտում համագործակցությունը, որը կնպաստի Ուկրաինայի պաշտպանական ունակության բարձրացմանը:
Թուրքիայի ազգային ազգային պաշտպանության նախարարը հավաստել է, որ երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային: Նա նշել է, որ անցած տարի երկու երկրների միջև առևտրային ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի: