Ռուսական անօդաչուները ներխուժել են Լեհաստանի օդային տարածք: Այս մասին մայիսի 12-ին TVP հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացարևիչը:
«Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Կալինինգրադի շրջանում Լեհաստանի հետ սահմանին: Բարեբախտաբար, մենք այնպես ենք ամրապնդել մեր սահմանները, որ վերջին 2,5-3 ամիսներին նման դեպքերը հազվադեպ են եղել»,-ասել է Մացարևիչը՝:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բալթիկ ծովում Բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող «Թայֆուն» կործանիչները օդ են բարձրացվել՝ Ռուսաստանի ՌՕՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռների կանգնեցման համար:
Ապրիլի վերջին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին կոչ էր արել ՆԱՏՕ-ին ամրապնդել դաշինքի արևելյան լանջը՝ Ռուսաստանի հակազդելու նպատակով: