Նախագահի նստավայր դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա, որի մասնակիցները հայտարարում են, որ դեմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու պատրաստակամության մասին՝ երեկ Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հայտարարությանը։
Մասնակիցների թիվը աստիճանաբար ավելանում է։ Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են նախագահի հրաժարականը՝ վանկարկելով “հե-ռա-ցեք”։
Նախագահականի առջեւ է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։
Ոստիկանները ցուցարարներից պահանջում են կանգնել նախագահականի դիմացի մայթին։ Ակտիվիստներից մի քանիսը փորձել են մոտենալ նախագահականին, սկսվել է հրմշտոց, ոստիկանները բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին եւ եւս մի քանի ակտիվիստի։