ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության նիստում կատարած հայտարարության մասին, որտեղ մասնավորապես նշել էր, որ պետք է ձևավորել առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ, կրճատել այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա, ինչպես նաեւ ապահովել կայուն և երկարատև տնտեսական աճ, որի միջոցով միայն կարելի է հասնել արդյունքի:
ArmLur.am-ը զրուցեց ՀՀ հանրային խորհրդի նախագահ, քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է նա մտածում այս առնչությամբ:
«Ինչքան իրականանալի լինի դա, այնքան ավելի լավ հանրապետության համար: Կարծում եմ՝ տեսականորեն բավականին իրականանալի է, իսկ պրակտիկորեն՝ կտեսնենք, ժամանակը ցույց կտա»:
Սյուզի Մուրադյան