Ավարտվել է Գրքի բանկ ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանը “Գրքի համաշխարհային մայրաքաղաք” հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ, “Ֆլեշմոբ Դիվիզիա” երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ, մայրաքաղաքում իրականացվեց նաև “Գրքի բանկ – նվիրատվության տաղավար” ծրագիրը:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղադրված տաղավարում այս տարվա ապրիլից մեկնարկած և օգոստոսի 31-ին ավարտված ծրագրի շրջանակում բնակիչները “Գրքի բանկի” միջոցով նվիրել են 6000-ից ավելի գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր: Հավաքված գրականությունից, համաձայն ծրագրի, շուրջ 3000-ը փոխանցվել է ՀՀ, 1000-ը՝ ԼՂՀ համայնքային գրադարաններին, 2000 գիրք էլ փոխանցվել է ՀՀ զորամասերին: 
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված ծրագիրը կլինի շարունակական և կդառնա հաճելի ավանդույթ: Գաղափարի նպատակն է հասարակության շրջանում ամրապնդել գիրք նվիրելու մշակույթն ու աջակցել գրադարանների զարգացմանը: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս