Արցախում գնդակոծությունից վիրավորված 11-ամյա Վարդանը երազում է սպա դառնալ, որպեսզի վրեժը լուծի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բոլորը խոսում են դասեր քաղելու եւ կարեւոր վերանայումներ անելու հրամայականի մասին: Թվում էր, թե երեկ էր, որ պարզ երկնքում ամպրոպի նման ճայթեց բոթն այն մասին, որ թշնամին հարձակվել է Արցախի սահմանների վրա: Մինչդեռ արդեն ամբողջ 40 օր է անցել: Մեր ազգային կացութակարգում 40 օրը` քառասունքը, կարեւոր ժամանակահատված է` որեւէ գործընթացի հանգրվանի գալու առումով: Պատահական չէ, որ քառասունքը նշանավորվում է թե՛ մարդու ծնվելու, թե՛ մահվան դեպքում: Արդ, ինչ քայլեր, ինչ վերանայումներ են կատարվել ապրիլյան պատերազմի մեկնարկից քառասուն օր անց: Եթե գլոբալ հայացքով փորձենք դիտարկել, ապա գրեթե առարկայական ոչինչ:

Մինչ Հայաստանի դիվանագիտությունը շարունակում է կրավորական եւ իներտ կեցվածք պահպանել, ադրբեջանական դիվանագիտական կորպուսը շատ ակտիվ եւ համակարգված աշխատանքներ է տանում ամենատարբեր հարթություններում: Նրանք փորձում են իրենց գործած անմարդկային վայրագությունները վերագրել Հայաստանին, իսկ մենք ունենալով առարկայական փաստեր թշնամու անմարդկային վերաբերմունքի ամենատարբեր դրսևորումների մասին, չենք կարողանում Ադրբեջանի դեմքը ի ցույց դնել աշխարհում:

ArmLur.am-ի նկարահանող խումբը Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում է: Հենց այստեղ ականատեսը եղանք այս օրերին ադրբեջանական քարոզչամեքենայի ակտիվ գործունեության արդյունքներին:

Տաթև Հարությունյան, Լիաննա Խաչատրյան, Նարեկ Սարգսյան

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս