ՀՅԴ երիտասարդները բողոքի երթ կանցկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միությունը, որպես սեպտեմբերի 2-ի` ուսումնական տարվա առաջին օրվա բողոքի երթի շարունակություն, հանձն է առնում կատարել շարժման հաջորդ քայլը:
Միության հայտարարությունում նաեւ ասվում է.
“ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ` ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելու բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ եւ բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության եւ դրանից բխող համալիր ծրագրի բացակայության վրա եւ պահանջելու չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար եւ վճռական բողոքի ձայն բարձրացնել այս եւ յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ:
Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետեւյալ երթուղով`
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածք – Ալեք Մանուկյան փողոց – Նալբանդյան փողոց – Կորյուն փողոց – Աբովյան փողոց -Ուսանողական այգի – Տերյան փողոց -Կորյունի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Մարշալ Բաղրամյան պողոտա – նախագահի նստավայր:




Լրահոս