Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների հետ կապված 2 բողոք է հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի հայտարարությանը:
«Մենք արդեն 2 բողոք ենք հղել ՄԻԵԴ: Եվրոպական դատարանը դրանք դիտարկելու որոշում է ընդունել: Տվյալ փաստով հաղորդակցության սկզբի դեպքում ադրբեջանական կողմն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»,-ասել է Եվրոպական դատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը:
Այս մասին նա հայտարարել է «Միջազգային հումանիտար իրավունքի խնդիրները. շփման գծում վերջին իրադարձությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Ասկերովը նշել է, որ նոր բողոքներ են նախապատրաստվում: