Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 36-ամյա Արմենակ Լևոնյանը, վարելով ГАЗ 53 А մակնիշի 19 ՏՏ 964 համարանիշի ավտոմեքենան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ Սարալանջ գյուղի վարչական տարածքում, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ, 21-ամյա Գեղամ Մադոյանը և 37-ամյա Արծվիկ Դարբինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն, իսկ 15-ամյա Վահան Մարգարյանը տեղում մահացել է:
Մանրամասները՝ shamshyan .com-ում