Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասաց, որ տղաները նախապատրաստական վերջին փուլում են, սակայն նրանց հավաքած միավորները (թիմային) դեռ չեն գոհացնում մարզչին:
Հավաքականը մրցատեղի կմեկնի մայիսի 21-ին: Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 25-29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում: ՀԱՕԿ լրատվականը Եվրոպայի 32-րդ առաջնությունը կլուսաբանի հենց մրցավայրից:
ՀԱՕԿ լրատվության բաժին