Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով քաղաքի բոլոր վարչական շրջաններում վերսկսվել են թեժ գծերի մասին իրազեկման աշխատանքները:
Գործընթացը մեկնարկել էր գարնանից, իսկ սեպտեմբերի 1-ից շարունակվեց Շենգավիթ վարչական շրջանից: Կամավորների խմբերը շրջել են տուն առ տուն և քաղաքացիներին բաժանել տեղեկատվական թերթիկներ, որոնցում նշված են տվյալ վարչական շրջանում, ինչպես նաև քաղաքապետարանում գործող թեժ գծերի հեռախոսահամարները: Նախաձեռնության նպատակը քաղաքապետարան-վարչական շրջան-բնակիչ կապը հնարավորին սերտ պահելն է: Այս կերպ բնակիչներին հուզող խնդիները հասու են դառնում ոլորտների պատասխանատուներին և ստանում օպերատիվ լուծումներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն