Պուտինը չի մեկնի Բաքու. Կրեմլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, հերքել է տեղեկություններն այն մասին, որ մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Բաքու:

«Այս ամիս ՌԴ նախագահի՝ Ադրբեջան այց չի պլանավորվում»,-ասել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

Գործակալությունը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Պուտինն Ադրբեջան կայցելի մինչև ամռան վերջ՝ մասնակցելու Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպմանը:

Ավելի վաղ «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը հայտնել էր, որ ՌԴ փոխվարչապետը կայցելի Ադրբեջան:




Լրահոս