Դատապարտյալի հանձնուքում թմրամիջոց է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.40-ին, ՀՀ ԱՆ “Արթիկ” քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Արթիկի բաժնում գրություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, “Արթիկ” ՔԿՀ-ի աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տվյալները,  1991 թ. ծնված Բորիս Մ.-ի բերած և դատապարտյալ, 1989 թ. ծնված  Արթուր Յ.-ին հասցեագրած հանձնունքի զննությամբ 5 հատ շաուրմաներից մեկի միջից հայտնաբերվել են թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներ, որոնց մեջ առկա էին դարչնագույն, կասկածելի կոշտ զանգվածներ: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս