Քննարկել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին:
Բակո Սահակյանը կարեւորել է մայրուղու դերակատարությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը պետք է լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին:
Նա կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
 Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս