Սեպտեմբերի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երևան քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասից “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վարդան Հ.-ին, 1978 թ. ծնված Գարիկ Ա.-ին և 1980 թ. ծնված Երվանդ Գ.-ին:
Երվանդ Գ.-ի կիսավարտիքի գոտկատեղի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է “Մակարով” տեսակի ատրճանակ` պահունակով` 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, և ևս մեկ փամփուշտ էլ գտնվում էր ատրճանակի մեջ` լիցքավորված վիճակում, իսկ Գարիկ Ա.-ի վարտիքի գոտկատեղի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է 19.5 սմ ընդհանուր երկարությամբ, ֆիքսված փականով դանակ, շեղբի երկարությունը` 8.5 սմ, լայնությունը` 2.5 սմ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: