Վիճաբանություն ու ծեծ Հանրապետության հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում, սեպտեմբերի 3-ին ժամը 03:25-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սամվել Ե.-ն եւ հայտնել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է, իսկ ժամը 03.28-ին  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Անուշ Պ.-ն եւ հայտնել, որ մի երիտասարդ իր գրպանից գումար է գողացել եւ իրեն ծեծի ենթարկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը բաժին է ներկայացրել 23-ամյա Անուշ Պ.-ին եւ 36-ամյա Սամվել Ե.-ին, որտեղ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Վ. Սարգսյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ, Սամվել Ե.-ն վիճաբանել է Անուշ Պ.-ի հետ, որի ժամանակ վերջինիս շրջազգեստի գրպանից հանել է 60.000 դրամ, այնուհետեւ հրաժարվել է հետ վերադարձնել, ձեռքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ միջադեպին ներկա գտնված մի քաղաքացի, մոտենալով Սամվել Ե.-ին, մահակով մի քանի անգամ հարվածել է նրան` պատճառելով վնասվածքներ եւ հեռացել:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Ե.-ին հարվածող անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս