
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը հայտնում է, որ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի եզրափակիչ փուլն ուղիղ հեռարձակմամբ դիտել մեծ էկրանին՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունը նախատեսել է հատուկ հարթակ՝ Կասյան փողոցի հարակից հատվածում:
Սպասում ենք Ձեզ մայիսի 14-ին ժամը 22:30-ին: Միասի´ն երկրպագենք Հայաստանը ներկայացնող մեր մասնակից Իվետա Մուկուչյանին: