ԲՀԿ-ն ակտիվորեն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի խորհրդի նիստը, որը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ընտրվել է ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի խորհրդի նոր նախագահը։

Այնուհետեւ տեղի է ունեցել քննարկում եւ ԲՀԿ ակտիվը ներկայացրել է սահմանամերձ համայնքի հրատապ խնդիրները՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ակնկալելով նշյալ խնդիրների նաեւ օրենսդրական լուծումներ։ Քննարկվել են ինչպես ներկուսակցական, այնպես էլ երկրի օրակարգում առկա բազմաթիվ խնդիրներ, սոցիալ-տնտեսական հարցեր։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, եւ Նոյեմբերյանի ԲՀԿ պատասխատուներին հանձնարարվել է նախապատրաստվել նշյալ ընտրություններին։

ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներն հանդիպել են նաեւ համայնքի բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող բազմաթիվ հարցերի։

ԲՀԿ մամուլի ծառայություն




Լրահոս