
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին:
Նախարարը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և Համաշխարհային բանկի միջև եղած համագործակցության ներկայիս մակարդակը և ընդգծել, որ այն խորացնելու ու զարգացնելու մեծ ներուժ կա:
Արփինե Հովհաննիսյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է Նախարարության ծրագրերն ու դրանց ուղղված ֆինանսական օժանդակության հարցերը:
Լորա Բեյլին, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար, նշել է, որ Արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցության ընթացքում իրականացված համատեղ ծրագրերը շոշափելի արդյունք են գրանցել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն