Ադրբեջանն ահազանգում է, թե ուժգին գնդակոծվում է Թարթառը, սակայն հայկական կողմը հերքում է տեղեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, որ հայկական կողմը հարձակվել է Թարթառի խաղաղ բնակավայրերի վրա, որոնց ուղղությամբ 120մմ-անոց ականանետեր է կիրառում:

Այս տեղեկատվությունը սկսել են ակտիվորեն տարածել նաեւ ռուսական լրատվամիջոցները:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ սա ապատեղեկատվություն է, և որ նա չի ցանկանում մեկնաբանել նման հիմարությունները:

Եվ, ինչպես միշտ, ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել` խեղաթյուրելով իրական փաստերը, և դրանք ներկայացնելով իրեն հարմար ձևով:




Լրահոս