ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Վիեննա` մասնակցելու Սարգսյան-Ալիև հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առաջիկա օրերին այցելելու է Սաուդյան Արաբիա, Ավստրիա, Բելգիա, Բուրմա և Վիետնամ: Ըստ ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղարը մայիսի 16-ին գտնվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ նախատեսվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։  Հանդիպմանը  ներկա են լինելու նաեւ ԱՄՆ պետքարտուղարի  ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերները։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հաջորդ շաբաթ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մասնավորապես ասել էին.

«Բռնության վերջին բռնկման և լարվածության անհապաղ նվազման անհրաժեշտության ֆոնին՝ մենք կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»:




Լրահոս