Արտակարգ դեպք Երևանում. ինքնասպան է եղել այսօր ընկերուհուն և նրա եղբորը սպանած 25-ամյա կասկածյալը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 3 մանկական հիվանդանոցի հարակից ձորակում տղամարդու կախված դի կա:

Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Հայկ Հովհաննիսյանի դին: Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ կախված տղամարդը կասկածվում էր այսօր առավոտյան Մաշտոց վարչական շրջանում քույր և եղբայր Շողիկ և Շավարշ Արմենակյաններին սպանելու մեջ:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

ArmLur.am-ն ավելի վաղ հատնել է, որ այսօր սպանություն է տեղի ունեցել Աջափնյակում: Հայտնաբերվել է 29-ամյա Շողիկ Արմենակյանի դին, իսկ նրա եղբայրը՝ 26-ամյա Շավարշ Արմենակյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնում է մահացել:




Լրահոս