Արթուր Բաղդասարյանը կրկին մեկնել է Մոսկվա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանը կրկին մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր տեղի է ունենալու դեռևս մարտի վերջին հիմնադրված «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության գրասենյակի բացման արարողությունը։ Ըստ լուրերի, գրասենյակը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Կրեմլից ոչ հեռու և զբաղեցնելու է բավականին մեծ՝ շուրջ 500 քառակուսի մետր տարածք։

Մեր տեղեկություններով՝ գրասենյակի բացմանը մասնակցելու են Կրեմլին մոտ կանգնած մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, գործարարներ, մշակութային գործիչներ, ռուսաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Մեծ թվով մարդիկ են մեկնելու նաև Հայաստանից։ ՀՎԿ-ից ասացին, որ նմանատիպ գրասենյակներ առաջիկայում նախատեսվում է բացել Ռուսաստանի մոտ 20 նահանգներում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս