
Թե իր տարածածը, թե նախկինում հնչած թվերը այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակած տվյալներին:
«Ընդհանուր առմամբ, իմ վերաբերմունք այդ մասին ասել եմ: Երբ որ մարտական գործողությունները շարունակվում են, երբ որ այս կամ այն տարածքի նկատմամբ գործողություններ են ընթանում, նման մանրուքները լրջորեն կարող են վտանգել գործողությունները», – նշեց նա:
Հովհաննիսյանը ընդգծեց, որ կորցնել բառն այնքան էլ չի սիրում և նման դիրքային փոփոխություններն այս տարիների ընթացքում մշտական են եղել: Անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանի հայտնած տեղեկություններին, Հովհաննիսյանը ընդգծեց. «Սէֆիլյանի տեղեկությունների մասին ևս երեկ ասել եմ: Էնքան լուրջ չի նստել, քարտեզի վրա դա հաշվել: Ավելի անլուրջ է դառնում google-ից հանած քարտեզի հիման վրա տեսանյութ պատաստելը: Եկեք չտրվենք մանիպուլյացիաների. քարտեզ եք ներկայացնում՝ հյուսիս-հարավ խառնած»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում