
Հեծանվավազքի խճուղու Հայաստանի առաջնության մրցումային երկրորդ օրը մարզիկները մրցեցին 119 կմ խմբակային մրցավազքում:
Մեծահասակների պայքարում հաղթող ճանաչվեց Մհեր Մկրտչյանը: Արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին Դավիթ Մկրտչյանը և Էդգար Սարգսյանը: Երիտասարդների մրցավազքում լավագույն արդյունք գրանցեց Պավել Ստեփանյանը, իսկ նրան հաջորդեցին Ռոբերտ Խաչատրյանը և Վալոդյա Ջուլակյանը:
Մայիսի 14-ին պատանիների խմբակային մրցավազքն է, իսկ մրցումների վերջին օրը՝ մայիսի 15-ին, կլինի կրիտերիում ձևը:
ՀԱՕԿ լրատվության բաժին