ՆԵՐՍԻԿԸ «ԹՌԱՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է զրուցել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ: Սակայն վերջինս համառորեն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ երեկ էլ Ն. Նազարյանը «Ժողովուրդ»-ի խմբագրության հեռախոսահամարին զանգահարել էր «փակ» համարից ու փորձում էր առանց ներկայանալու ճշտել, թե ով է իրեն զանգահարողը: Երբ մենք փորձում էինք հասկանալ, թե ում հետ ենք զրուցում, վերջինս ծիծաղում էր ու հրաժարվում ներկայանալ: Երբ ասացինք, որ ձայնից իմացանք՝ խոսում ենք Ներսիկ Նազարյանի հետ, վերջինս «հանձնվեց», հետո արագ անջատեց հեռախոսն ու կրկին անցավ «ընդհատակ»՝ այլեւս չպատասխանելով մեր զանգերին:




Լրահոս