Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կկայանա Սարգսյան-Ալիև հանսիպումը, որին կմասնակցեն նաև եռանախագահող երկրի ԱԳՆ ղեկավարները: