ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համբույրի մեջ վատ բան կա՞: Ավելի լավ չէ՞ համբույր, քան ծեծկռտուք: Ինչո՞ւ եք այդպես վատ վերաբերում այդ երեւույթին, դա՞ է մեր միակ պրոբլեմն այսօր: Շատ նուրբ համբույր էր, ավելի հետաքրքիր նյութեր կան, եկե՛ք դրանից խոսենք»:

Շուշան Պետրոսյան «168 ժամ»

Համբույրի մեջ, իհարկե, վատ բան չկա, եթե այդ համբույրը, մանավանդ եթե, ինչպես Շուշան Պետրոսյանն է ասում, նուրբ է, արվում է ճիշտ տեղում եւ համապատասխան մարդուն, ոչ թե երբ հրմշտոցի ժամանակ ձեռքի հետ առիթից օգտվում են եւ բավարարում իրենց ցանկությունները: Մի՞թե համբուրողն այլ վայրերում այդ հնարավորություններից զուրկ էր: Իսկ ավելի հետաքրքիր եւ մտահոգիչ նյութեր իհարկե կան, մասնավորապես մարդկանց սոցիալական վիճակի օր օրի վատթարացումը, որում իր մեծ դերն ունի այն կուսակցությունը, որը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:




Լրահոս