Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինները «Ռեալ»-ի 16 երկրպագուի են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից հարձակման ժամանակ մարդաշատ սրճարանում 16 մարդ է սպանվել, 30-ը վիրավոր է, փոխանցում է ВВС-ն:

Դեպքը տեղի է ունեցել Բալադ քաղաքում, որը գտնվում է Բաղդադի հյուսիսում: Ականատեսների խոսքով՝ հարձակում են իրականացրել 5-6 գրոհային: Նրանք կրակ են բացել սրճարանի այցելուների ուղղությամբ, ինչպես նաև նռնակներ կիրառել:

Հաղորդվում է, որ սրճարանում հիմնականում «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ են եղել:

Ոստիկանների ժամանման պահին գրոհայինները գործի են դրել մահապարտի գոտին: Ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել նրանցից 4-ին, մյուս գրոհայինների որոնողական աշխատանքները շարունակվում են: Նշվում է նաև, որ սպանվածների թվում է մեկ ոստիկան և տեղի շիա ոստիկանության անդամը: «Իսլամական պետություն»-ը պաշտոնապես ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:




Լրահոս