
Լենինգրադի մարզում Eurocopter ուղղաթիռ է ընկել լիճը, փոխանցում է FlashNord-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Ուղղաթիռում գտնվող երկու մարդ զոհվել է»,-հայտնել է աղբյուրը:
Մարզի ավիացիոն շրջանակներում աղբյուրը նշել է, որ վթարը տեղի է ունեցել չարտոնված չվերթի իրականացման ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ ՔԿ-ն Լենինգրադի մարզում ուղղաթիռի ընկման փաստով ստուգում է սկսել: