Մայիսի 13-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 1940 թ. ծնված Փայլակ Ա.-ն եւ հայտնել, որ կնոջ եղբայրը դանակով հարվածել է:
Փայլակ Ա.-ի կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժ. 12.30-ին, եղբայրը` 1946 թ. ծնված Ստյոպա Ա.-ն, Ռուբինյանց փողոցի թիվ 10 շենքի հարակից կրպակի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածնել է ամուսնու դեմքին եւ ձեռքին:
Ժամը 14.10-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա, ուղեղի ցնցում, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ստյոպա Ա.-ն, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է վիճաբանության ժամանակ՝ Փայլակ Ա.-ի կողմից իր դեմքին եւ ձախ ձեռքին հարվածներ ստանալու պատճառով:
Կատարվում է հետաքննություն: