
«Արվեստն ի վիճակի է հասարակությանը պարգևել թևեր, բայց այդ նույն արվեստը կարող է նաև սմբակներ պարգևել»: Գրառումը փակցված է Ամիրյան 26 շենքի ներսում, որտեղ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն է ու Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը:
Ապրիլի 24-ին այստեղ հանցագործություն կատարվեց, հետո պարզվեց, որ կատարողները շատ էին առերեսվել այս գրառմանը: Հանցագործություն կատարելուց վեց օր անց կասկածյալներն իրենց բնակարաններից բերման ենթարկվեցին ոստիկանություն: Նրանք երևանի բնակիչներ են, Կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողներ, ովքեր նախկինում դատապարտված չեն եղել:
Նրանց բնակարաններից հայտնաբերվել են իրեր, որոնք տարվել են ոստիկանություն: Կասկածյալներից մեկն ասել է, որ դեպքը պլանավորված չի եղել: