
Մայիսի 13-ին` ժամը 15.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից ուղևոր՝ 1966 թ. ծնված Հարություն Ա.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է 1 փամփուշտ:
Հարություն Ա.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:
Կատարվում է հետաքննություն: