
Զանգվածային ծեծկռտուք և փոխհրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայում Խովանսկի գերեզմանատանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանությունում հայտնել են, որ գերեզմանատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որին 400 մարդ է մասնակցել: Նախնական տեղեկություններով, վիճաբանությունը տեղի է ունեցել գերեզմանատան սպասարկման տարածքների տեղաբաշխման պատճառով:
Նշվում է, որ ծեծկռտուքի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, մի քանի մարդ վիրավոր է:
Life.ru-ի փոխանցմամբ՝ ականատեսները հայտնել են մեկ զոհի մասին: