Մասաչուսեթսում անցկացվել է հայկական ծագումնաբանության վերաբերյալ առաջին համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի Հայկական մշակութային ու կրթական կենտրոնում անցկացվել է Հայկական ծագումնաբանության վերաբերյալ առաջին համաժողովը:

Ինչպես նշում է Asbarez-ը, այն տևել է 2 օր և դրան մասնակցել է 300-ից ավելի մարդ: Հայտնի է, որ մասնակիցները ժամանել են ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից, Կանադայից ու Մեծ Բրիտանիայից:

Աղբյուրը մանրամասնում է, որ համաժողովի կազմակերպիչներն են Թրեյսի Ռիվեստ Քինին, Մարկ Արսլանն ու Ջորջ Աղջայանը, ովքեր հավաքվածներին ներկայացրել են մի շարք հուսալի աղբյուրներ, որտեղից Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետնորդները կարող են արժեքավոր տեղեկություններ ստանալ իրենց տոհմածառի վերաբերյալ:

Բացի այդ, կազմակերպիչները ներկայացրել են այն ընկերությունների ցանկը, որոնք զբաղվում են ներգաղթյալների հետնորդների համար ԴՆԹ թեստերի անցկացմամբ: Նշվում է, որ նման թեստերի միջոցով որոշ մարդկանց հաջողվել է գտնել իրենց հայ ազգականներին:




Լրահոս