
Մայիսի 14-ին, ժամը 10.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ մայիսի 13-ին ժամը 22.30-ի սահմաններում մասամբ փլուզվել է Տավուշի մարզի Այրում քաղաքի Աբովյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող չգործող մանկապարտեզի շենքը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ չգործող մանկապարտեզի երկհարկանի շենքի 56 քմ հատվածն ամբողջությամբ փլուզվել է (կառուցված 1961թ, 1988թ-ից՝ վթարային, մոտ 385 քմ):