Որտեղի՞ց է տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութը հայտնվել ավտոբուսի պայթեցման մեջ մեղադրվողի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 63 երթուղու ավտոբուսի պայթյունի դեպքից, որը տեղի ունեցավ ապրիլի 25-ին, անցել է ավելի քան քսան օր, բայց մինչ օրս իրավապահներին չի հաջողվել պարզել պայթուցիկի ծագման աղբյուրը: Իրավապահները մինչ այս օրը գիտեն միայն, որ պայթյունի պատճառը եղել տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութը: Իսկ որտեղից է այն հայտնվել Ռուբեն Բալյանի մոտ, դեռ մնում է անհայտ:

Հիշեցնենք, որ իրավապահների առաջ քաշած վարկածով պայթյունի մեղավորը եղել է 55-ամյա Ռուբեն Բալյանը, որը տեղում մահացել է: Արդյո՞ք նա կարող էր ինքնուրույն այդ նյութը պատրաստել, կամ եթե գնել է, որտեղի՞ց: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները իրավապահները դեռ չեն պարզել:




Լրահոս