Գելզենկիրխենի «Շալկե»-ի գլխավոր մարզիչ Անդրե Բրայտենրայտերը հաջորդ մրցաշրջանում չի ղեկավարի թիմը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսպիսով, Բունդեսլիգայի 34-րդ տուրի՝ «Հոֆենհայմ»-ի դեմ հանդիպումը վերջինը կլինի 42-ամյա մասնագետի համար:
Հավելենք, որ Բրայտենրայտերը «Շալկե»-ն գլխավորել էր ամռանը: Գերմանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ թիմը զբաղեցնում է 7-րդ տեղը: