Վայքի զորամասի 4-րդ հրաձգային թիկունքի պետ մայոր Արթուր Պետոյանը վստահեցնում է, որ հայկական բանակում ժամկետանց և անորակ սնունդ չի լինում: Նա այդ մասին նշեց հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքերից մեկում լրագրողների հետ զրույցում.
«Ես, որպես թիկունքի պետ վստահեցնում եմ, որ այսքան ժամանակ իմ զինվորը ժամկետանց սնունդ չի կերել և նույնը կարող եմ ասել մեր ողջ բանակի մասին»,- ասաց Պետոյանը: Նույն մարտական դիրքում հերթապահություն իրականացնող զինվորները նույնպես դժգոհ չեն իրենց տրամադրվող սննդից:
Մանրամասները` տեսանյութում
Հովսեփ Հովսեփյան
Վայք