![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/13214744_1195953457111370_2729246_o.jpg)
Լրագրողներն այսօր հնարավորություն ունեցան գտնվել Վայոց ձորի զորամասերից մեկում: 15-րդ մոտոհրաձգային վաշտի 3-րդ մոտոհրաձգային դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Ավագյանը ներկայացրել էր, թե ինչ պայմաններում են ապրում զինծառայողները և ինչով են զբաղվում օրվա ընթացքում:
ArmLur.am-ի թղթակիցը զրուցել է նաև զինծառայողներից Արսեն Պողոսյանի հետ, ով պատմել է իր ծառայության և բանակից սովորած դասերի մասին, որոնք իրեն կօգնեն ամբողջ կյանքում: Շարքային Պողոսյանը երազանք ունի: Նա որոշել է ծառայությունն ավարտելուց հետո անպայման շարունակելու է բռնցքամարտի իր պարապունքները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան
Վայք